Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Երևանի քաղաքապետարանը զուգարանի փող ա գողացել․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանի նոր բացահայտումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ականների մոտ կոռուպցիան խրախուսելի է, այլ ոչ թե անընդունելի և դատապարտելի, քանի որ այս տարի Փետրվարի 12-ին Ազգային Ժողովում անհերքելի փաստերով ներկայացրել էի տվյալ կոռուպցիայի մասին, որտեղ նաև ներկա էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, բայց մինչ օրս ոչ մի քրեական վարույթ չի հարուցվել։

ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/66 ծածկագրով Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 մլն դրամ գնային առաջարկով զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել էր «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով ամենացածր գինը՝ 121.279.846 մլն. դրամ: Առաջին և երրորդ տեղ զբաղեցրածների գնային առաջարկի տարբերությունը կազմում է 44.976.952 մլն դրամ, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 27%:

Ըստ գնումների օրենքի աճուրդ/тендер-ում հաղթող է ճանաչվում ամենացածր գին առաջարկողը, բայց Երևանի քաղաքապետարանը «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ է կնքում պայմանագիրը, այլ ոչ թե ամենացածր գին առաջարկած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ։

Երևանի քաղաքապետարանը «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին ամբողջ աշխատանքների համար վճարել է 180.008.200 մլն դրամ՝ ըստ կատարողական 1,2,3,4 ԱԿՏերի:
▪️ Երևանի քաղաքապետարանի կողմից փաստացի վճարված 180.008.200 մլն դրամը, եթե բաժանեք առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների միջև, եղած 27% տարբերությունը բաժանելով դուրս է գալիս, որ այդ հավելագրված և անորակ աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը առաջին տեղ զբաղեցրած մասնակցին կվճարեր 131.405.986 մլն դրամ 180.008.200 մլն դրամի փոխարեն։
▪️ Փաստերի հիման վրա օրինակ եմ ներկայացնում. առաջին տեղ զբաղեցրած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ն ճեմուղու կառուցման (բազալտե սալերի ջարդոնից «բրեկչիա» ) մեկ 1-քմ² համար առաջարկել էր 3.690դրամ, իսկ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն՝ 1- քմ² համար 5.100 դրամ: Այսինքն, եթե փաստացի հաշվենք, որ Երևանի քաղաքապետարանը ծավալների հավելագրումներով «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին 2.692 քմ² համար վճարել է 13.729.200 մլն դրամ, ապա Երևանի քաղաքապետարանը ամենացածր գին առաջարկած առաջին տեղ զբաղեցրած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ին 2.692քմ² համար կվճարեր 9.933.480 մլն դրամ, որի տարբերությունը կազմում է 3.795.720 մլն. դրամ։

Նշեմ, որ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի կողմից արված 166.259.798 մլն. դրամի գնային առաջարկի «Ծավալաթերթ - նախահաշիվ»-ի ցանկում նշված ամբողջ աշխատանքները չի իրականացրել:
Չի կատարվել 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքներ»-ը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5.572.267 մլն դրամ:

Այսինքն ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 մլն. դրամով պետք էր իրականացներ «Ծավալաթերթ - նախահաշիվ»-ում նշված բոլոր աշխատանքները, այդ թվում 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքներ»-ը, սակայն Երևանի քաղաքապետարանը վճարել է պայմանագրով նախատեսվածից էլ ավելի շատ՝ 180.008.200 մլն. դրամ, այն դեպքում, երբ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն նույնիսկ չի իրականացրել 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքները»։

Ուրեմն ավելի հստակ
Ըստ gnumner.minfin.am հրապարակված «Բաժին-Կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների» դուրս է գալիս, որ Երևանի քաղաքապետարանը առաջին տեղ զբաղեցրած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր չի կնքել, իբրև թե, լիցենզիայի բացակայության պատճառով, իսկ երկրորդ տեղ զբաղեցրած «ՓՐԱՅՄ ՓՐՈՁԵԿՏ» ՍՊԸ-ի վերաբերյալ «Տվյալներ մերժված հայտերի մասին»-ում ոչ մի տեղեկություն ՉԿԱ... բայց Արձանագրություն N 3-ում գնահատող հանձնաժողովի նախագա Վ.Գուլգուլյանը գրելա որ «ՓՐԱՅՄ ՓՐՈՁԵԿՏ» ՍՊԸ-ի ներկայացված հայտում ըստ աշխատանքների նախահաշվային բաժինների համար սահմանված առավելագույն կշիռը չի համապատասխանում հրավերին կցված ծավալաթերթով տվյալ բաժնի համար սահմանված կշռի չափի տաս տոկոսից, շեղումը չի կարող ավել կամ պակաս լինել սույն հրավերին կցված ծավալաթերթով տվյալ բաժնի համար սահմանված կշռի չափի տաս տոկոսից։

Հեքիաթ է, քանի որ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն հեքիաթային հիմնավորումով «ծավալաթերթում բաժնի կշռի չափի տաս տոկոսի ավել կամ պակաս լինելու» հեքիաթային փաստը նույնպես առկա է եղել «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի մոտ:

Եթե նույն հիմնավորումով առաջնորդվենք, ապա «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին նույնպես պետք է մերժեին, բայց չեն մերժել։

Եթե այսքանից հետո ինչ-որ մեկի մոտ հարց է առաջանում՝ բա ոնց է պատահել, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է ոչ թե առաջին տեղ զբաղեցրած ամենացածր գին առաջարկող «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ, այլ երրորդ տեղ զբաղեցրած «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ, ապա, նախօրոք, պատասխանում եմ. անպայման մինչև վերջ դիտեք տեսանյութը և կհասկանաք։

https://www.facebook.com/share/r/Sga5bH3bEzuFwdg2/?mibextid=D5vuiz

Հղումի տեսանյութը փաստում է նրա մասին, թե ինչպես են խլում տենդերը, որ տան ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին։

P.S Երևանի քաղաքապետ տիգրան ավիՐյանը Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ և Երևանի ավագանու ցուցակում հայտնված «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Պողոյանի հետ միասին ֆուտբոլ են խաղում։ Հետո ավիՐյանը կասի, թե բա չեմ ճանաչում։

Շնորհակալություն ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին ինձ փաստաթղթերը տրամադրելու համար։

Շնորհակալություն Թագուհի Թովմասյանին փետերվարի 12-ին Ազգային Ժողովում տվյալ և այլ կոռուպցիոն դեպքերը ՀՀ ամենաբարձր ամբիոնից հանրայնացնելու համար»,- գրել է Չախոյանը։