Նարեկ Բաբայանը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը եւ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։
Օրինակ, որ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։
Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել: Եվ քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, եւ արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ:ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու:
Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ