Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը «կաղում» է տարրական հանրահաշվից
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր սեպտեմբերմեկյան ուղերձում հպարտորեն նշել է, որ հատկապես ուրախալի է Սիսիանի մասնաճյուղ ընդունված ուսանողների թվի էական աճը՝ 41 տոկոս (120 ուսանող)։
Նախ նշենք, որ իրականում խոսքը Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրի, այսինքն՝ քոլեջ դիմողների մասին է, սակայն մեզ ասացին, որ անցած տարի ընդունվել է 95 հոգի: Թե ինչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս, թերեւս կիմանա միայն ինքը: Որովհետեւ տարրական հանրահաշիվ իմացողները տոկոսային աճը հաշվելիս ստանում են 26,3 տոկոս, այլ ոչ թե 41 տոկոս աճ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ