Սերբիայում ասել են, թե որ դեպքում կհրաժարվեն ԵՄ-ից
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Սերբիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից, եթե բախվի պայմանների, որոնք նա չի կատարի։
«Եթե այդ ճանապարհի վերջում մեզ սպասում է այսպես կոչված Կոսովոյի ճանաչում, նույնասեռ ամուսնությունների թույլտվության պարտավորություն կամ մասնակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ հակամարտությանը, մենք չպետք է գնանք այդ ճանապարհով» , - ասել է նա:
Նրա խոսքով՝ Բելգրադը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին է, սակայն այդ գործընթացի արագությունը նրանից կախված չէ:
Նա նշել է, որ Սերբիայի իշխանությունները հավատարիմ կմնան ռազմական չեզոքությանը և բարեփոխումներին, որոնք համապատասխանում են երկրի շահերին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ