5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառը բանակային կորպուսում ներքին տարաձայնություններն են եղել: Ընդհարում է եղել նաեւ 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, եւ անգամ տարածված լուրեր կան, որ տարաձայնությունը հասել է միմյանց վիրավորանքներ հասցնելուն ու լույս աշխարհ գալն անիծող, հայհոյող խոսքերին։
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Բադասյանին ազատելուց առաջ որոշել են նրան գործուղել արտերկիր՝ զինվորական պատրաստության դասերի, ըստ էության՝ իրավիճակը այդպես մեղմելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով, Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Բադասյանը 5-րդ կորպուսի հրամանատար էր նշանակվել անցած տարվա փետրվարին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...