Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։
Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն եւ ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որեւէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, եւ այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ