Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Առուշ Առուշանյանի գործը քննող դատավորը հայտնի է. ո՞վ է նա

«Հրապարակը» գրում է. Գորիսեցիներն անորոշության մեջ են՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում իրենց համայնքում` կազատազրկվի՞ քաղաքապետ Առուշ Առուշանյանը, թե՞ ոչ, պաշտոնաթո՞ղ կարվի, թե՞ կպահպանի աթոռը։ Ամեն ինչ պարզ կլինի սեպտեմբերի 3-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում։ Գործը դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ 

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործի քննությունն անցել է 3 ատյանով, եւ դատավճիռն ուժի մեջ է մտել։ Այն 3 մասից է կազմված` տուգանք, հետաձգված պատիժ եւ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում` 5 տարի ժամկետով: Սակայն քանի որ Գորիսի ավագանին հրաժարվել է կատարել պաշտոնից ազատելու պահանջը` այն հիմնավորմամբ, որ ՏԻՄ օրենքով եւ Սահմանադրությամբ՝ գործող համայնքապետին պաշտոնից զրկելու նման դրույթ չկա, ուստի ԱՆ Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Մենք գրել էինք, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Չնայած այս համայնքապետերն էլ առաջվա ըմբոստները չեն, բայց առջեւում ընտրություններ են, եւ նրանց չեն վստահում: Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար։ 

Առուշ Առուշանյանի ճակատագիրը, փաստորեն, կախված է դատավոր Վարսենիկ Մելքոնյանի օբյեկտիվությունից եւ բարեխղճությունից։ Ո՞վ է Վարսենիկ Մելքոնյանը։ «Հրապարակ»-ը պարզեց, որ նա մոտ մեկ տարի առաջ է տեղափոխվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մելքոնյանը մինչ այդ եղել է դատավորների ռեզերվում։  Նա Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորների թվում էր եւ սպասում էր դատական համակարգ վերադառնալու իր հերթին։ Մելքոնյանը 2021-ին ստեղծված հատուկ դատարանի` կալանք տվող դատարանի կազմում է գործել, ապա այդ դատարանը, որպես ավելորդ օղակ, 2023-ի սկզբին վերացվեց, եւ առանձին գործեր քննող կամ` «կալանքի դատավորները» մնացին անգործ` ռեզերվում։ Այսինքն՝ Վարսենիկ Մելքոնյանը դատավոր դառնալուց ընդամենը մեկ տարի անց դարձավ գործազուրկ եւ ստիպված էր սպասել, որ համակարգում համապատասխան տեղ բացվի։ 

Նոր օրենքով՝ մի քանի դեպքում կարող է դատավորը ստանալ ռեզերվային կարգավիճակ, երբ դատավորի նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում, որը մեկ ամսից ավելի է տեւում, կամ երբ կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը, կամ վերացվում է դատարանը: Այդ դեպքում նշված դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելավճարներ ստանալու, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը լիովին պահպանվում են, մինչեւ Սահմանադրությամբ սահմանված՝ դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը:

Պարզ է, որ այս պարագայում ոչ թե դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այլ դատարանն է վերացվել: Այսինքն՝ Վարսենիկ Մելքոնյանը դատական համակարգում ընդամենը մի քանի տարվա փորձառություն ունի։ 2015 թվականից մինչեւ 2021 թվականը նա աշխատել է որպես քննիչ։ 2021-ին նախագահի հրամանով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` որպես առանձին գործեր քննող դատավոր, հետո հայտնվել է ռեզերվում, ապա 2023-ին նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վարկանիշավորված դատավորների ցանկում Վարսենիկ Մելքոնյանն ունի 0 միավոր։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում