Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրի հիմքում` 2015-ին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակը» գրում է. Որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո դրժել է նախկինում տված գրեթե բոլոր խոստումները, դրանում արդեն բոլորն են համոզվել: Որպես խմբագիր եւ որպես ընդդիմադիր՝ նա մի բան էր ասում, վարչապետի պաշտոնում ասել ու արել է տրամագծորեն հակառակը: Եվ դրա մասին բազում օրինակներ կան: Ամենավառ օրինակներից մեկը Փաշինյանի եւ նրա թիմի կողմից հանրության շրջանում թեւավոր դարձած «Սաշիկի արագաչափերից» հրաժարվելու խոստումն էր։

2018-ի իշխանափոխության օրերին Գյումրից Երեւան քայլերթի ժամանակ Փաշինյանն ու իր թիմակիցները «սկոչ» էին փակցնում, ներքնաշորեր կապում արագաչափերի վրա, իսկ այսօրվա վարչապետը «սերդեչնի պրիվետ» էր հղում Զիմզիմովին` Սաշիկ Սարգսյանին, հանրության գիտակցության մեջ ամրագրելով այն, որ արագաչափերի գումարները տնօրինում է անձամբ Սերժ Սարգսյանը` եղբոր հետ միասին: Վարչապետ դառնալուն պես Փաշինյանն արագաչափերը ոչ միայն պահելու որոշում կայացրեց, այլեւ տարեցտարի դրանց թիվն ավելացրին՝ սերժսարգսյանական հիմնավորմամբ, թե դրանք նպաստում են ավտոճանապարհային պատահարների թվի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեմ պայքարին։ Մինչդեռ վիճակագրությունը հակառակն է փաստում․ ներքին գործերի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ներկայացրել է 2018 եւ 2023 թվականների ճանապարհային տրանսպորտային պատահարների ցուցանիշները: Այսպես. 2018 թվականին հաշվառվել է 4 հազար 111 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 343, մարմնական վնասվածքներ ստացել 5 հազար 950 մարդ, իսկ 2023 թվականին 4 հազար 613 ՃՏՊ է եղել, որի հետեւանքով զոհվել է 378, մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 537 մարդ, 4 հազար 613-ից 314-ը եղել է մահվան ելքով։

2018-ի ընթացքում վարչական տույժ նշանակելու մասին 1.644.502 որոշում է կայացվել, որոնցով նշանակված տուգանքների գումարը կազմում է 13 մլրդ 168 մլն-ից ավելի դրամ, եւ գանձվել է 9 միլիարդ 592 միլիոն 635 հազար 207 ՀՀ դրամ: Իսկ 2023-ի ընթացքում վարչական տույժ նշանակելու մասին 1.958.863 որոշում է կայացվել, որոնցով նշանակված տուգանքների գումարը կազմում է 13 մլրդ 817 մլն-ից ավելի դրամ, բայց, չգիտես ինչու, գանձվել է 17 միլիարդ 738 միլիոն 064 հազար 557 ՀՀ դրամ:

Նույնիսկ եթե հավատանք ստի մեջ վարպետացած պետական կառույցների ներկայացրած վիճակագրությանը, ապա ե՛ւ պատահարների քանակն է աճել, ե՛ւ հատկապես` տուգանքների, չնայած Փաշինյանն ասում էր․ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Մենք մի շատ ուշագրավ ելույթ հայտնաբերեցինք համացանցում. 2015-ի դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում խորհրդարանի ամբիոնից եւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ական վարչակարգին դաժան քննադատության ենթարկում, որ արագաչափերի տեղադրումից 3 տարի անց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ե՛ւ պատահարների թիվն է ավելացել, ե՛ւ տուժածների, զոհերի, ու իր ելույթում հռետորական հարց էր հնչեցնում, ինքն էլ պատասխանում. «Այսինքն՝ այս ամեն ինչն ի՞նչ է նշանակում։ Սա ընդամենը նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Ուղղակի հարկատեսակ է, որովհետեւ ոչ մի խնդիր չի լուծում, լուծում է ֆիսկալ խնդիր»:

Իսկ Փաշինյանի ներկայացրած վիճակագրությամբ՝ 2011թ. Հայաստանի ավտոճանապարհներին եղել էր ընդամենը 2 հազար 319 ավտովթար, 2014-ին՝ 3 հազար 156: Եվ վարորդներին 2011-ին նշանակվել է մոտ 3 միլիարդի տուգանք, 2014-ին` 13 մլրդ 214 մլն-ի։ Փաշինյանը մի խրոխտ ճառ էր ասում, թե այս միլիարդները ՀՀ քաղաքացիները «պիտի ծախսեին իրենց երեխաների ուսման վարձի, երեխաներին կոշիկ առնելու, հագուստ առնելու, իրենց սոցիալական կարիքները հոգալու համար, տվել են ո՞ւմ՝ չգիտենք ում, տվել են ինչ-որ մի հատ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության, որի  եկամուտների հսկայական բաժինը, ըստ օդում կախված եւ շարունակաբար թեւածող լուրերի, տնօրինում է Սերժ Սարգսյանի ընտանիքը… օդում թեւածող ու կախված լուրերի համաձայն՝ նշվում է կոնկրետ մարդու՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անունը»: 2015 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Մարդն ուզում է հասկանալ՝ այդ գումարն ինչի՞ համար է վճարում»:

Այսօր կարելի է նույն հարցը տալ նրան` մարդն ինչի՞ համար է այդ միլիարդները վճարում, կարող էր, չէ՞, դրանով իր երեխային ուսման տալ, շոր ու կոշիկ գնել: Ավելին՝ եթե 2015-ին այդ գումարները Սերժ Սարգսյանի եւ իր ընտանիքի գրպանն էին գնում, ապա երկարուձիգ քննության արդյունքում պարզվեց, որ այդպես չէ, եւ «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությունն էլ դուրս եկավ մեջտեղից, այսօր ավելի լեգիտիմ հարց է ծագում, թե ով է տնօրինում այդ գումարները, ուր են գնում այդ միջոցները: Եթե դա պետական բյուջե է գնում, թերեւս` ամեն օր «դաչաների» վրա ծախսվող 5 հազար դոլարը հենց այդպես է գոյանում ու ծախսվում կառավարական դաչաներում ապրողների, հատկապես Փաշինյանի ընտանիքի վրա, նրանց անվտանգությանն ուղղված ահռելի ծախսերն այդ գումարներից են արվում, գործուղում, հեծանվավազք եւ այլ շռայլություններ` նույնպես: Հակառակ դեպքում, Նիկոլ Փաշինյանը գոնե իր մեկ խոստմանը հավատարիմ կմնար եւ կհաներ նախկինների դրած արագաչափերը:

Վերը նշված ելույթը նա ավարտում է այսպես. «Եվ հիմա ես ուզում եմ ասել, լիազորված եմ ասել, որ մենք վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, եւ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային, այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»:

«Քաղպայմանագիր» կուսակցության անդամներն ու նախագահը մոռանում են, որ իրենց բոլոր խոստումները, ելույթները, ծրագրային դրույթները պահպանվել են գրավոր կամ բանավոր աղբյուրներում` ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում