Ի՞նչ դերակատարում է ունեցել ՔԿՀ-ում մահացած Աշոտ Կնյազյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ին
Radar.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից մեկը՝ Աշոտ Կնյազյանը։
Ո՞վ էր Աշոտ Կնյազյանը և ի՞նչ դերակատարություն էր ունեցել նա 1999թ. ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Կնյազյանը ձերբակալվել էր ահաբեկչությունից 3 օր անց՝ հոկտեմբերի 30-ին։ Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ոճրագործության օրը իր մեքենայով ԱԺ էր բերել զինված հանցախմբի անդամներ Համլետ Ստեփանյանին ու Դերենիկ Բեջանյանին։ Բացի այդ, նա առնչություն էր ունեցել հանցախմբի անդամներին զենք վաճառելու հարցում։
Անձամբ ինքը ԱԺ չէր մտել։ Ավելի ուշ ցուցմունքներում նշել էր, որ, իմանալով կատարվածի մասին, հեռացել է ԱԺ մոտից։
Դատավարության ժամանակ Կնյազյանը հայտարարել էր, թե առաջադրված մեղադրանքներից ընդունում է միայն ապօրինի զենք–զինամթերք պահելու, վաճառելու հոդվածը, քանի որ միջնորդել է Դ. Բեջանյանին՝ իր զենքերը վաճառել Ն. Հունանյանին: Մյուս առավել ծանր մեղադրանքները՝ տեռորիստական ակտ, սպանություններ, հայրենիքի դավաճանություն և այլն, նա չէր ընդունել։
Նա դատարանում ցուցմունք էր տվել, որ Նաիրի Հունանյանին ճանաչել է 1981թ․–ից՝ «27»-ի գործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի միջոցով: 1999թ. օգոստոսին Հունանյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է զենք ճարել, գնորդ կա, որը պիտի զենքը հանրապետությունից դուրս տանի: Ա. Կնյազյանն այդ թեմայով զրուցել է իր հարևան, քր. գործով ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանի հետ, որն էլ համաձայնել է 3 ինքնաձիգը վաճառել՝ յուրաքանչյուրը 300 ԱՄՆ դոլարով:
Կնյազյանի հետ կապված մեկ ուշագրավ ցուցմունք կա «Հոկտեմբերի 27»-ի գործում. գործով մեղադրյալ Էդվարդ Գրիգորյանն էլ ցուցմունք էր տվել, որ Աշոտ Կնյազյանը իրենց ներկայացնելով Դերենիկ Բեջանյանին՝ ասել է, թե Բեջանյանը հավաստիացրել է՝ անհրաժեշտության դեպքում կարող է բերել իրենց ջոկատի անդամներին՝ 30 հոգու։
Աշոտ Կնյազյանը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի 02.12.2003թ. դատավճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Հ.Գ. Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, եղբայրը՝ Կարեն Հունանյանները և Դերենիկ Բեջանյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ