ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ։ Անցած շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ, երբ քննարկվում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած ոլորտը, մի քանի շարքային ՔՊ-ականներ, մեր աղբյուրի տպավորությամբ, կազմակերպված բողոքել են հաճախակի դարձած հոսանքազրկումներից եւ ջրանջատումներից: Ոմանք ուղիղ խոսել են այս ոլորտներում տիրող մենաշնորհի մասին, իսկ ՀԷՑ-ի դեպքում` ՌԴ քաղաքացու պատկանելու, եւ առաջարկել են այդ ոլորտները պետական կառավարման հանձնել։ Բայց ներկաներից ոմանք կողմ են արտահայտվել մասնավորի կառավարմանը՝ կարծիք հայտնելով, որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն, եւ անգամ չենք ունենա այն, ինչ այսօր ունենք: Բայց թեման իր «տրամաբանական» ավարտին չի հասել, եւ միասնական տեսակետ չի ձեւավորվել։
Ինքը` Փաշինյանը, ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց: Իսկ հոսանքազրկումների վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ դա պայմանավորված է արեւային կայանների արտադրած էներգիայով, որը մտնում է ՀԷՑ, նոր բաշխվում, երբեմն հոսանքի ավելցուկի պատճառով սարքերը չեն դիմանում, ու այդ պատճառով էլ հոսանքազրկումներ են լինում։ Այդուհանդերձ, թեման հաջորդ օրերին արդեն դարձրին հանրային քննարկման հարց` ՔՊ-ի «քաղհասարակությունը»` ի դեմս Դանիել Իոաննիսյանի, միացավ արշավին, ապա ՔՊ-ի ՄԻՊ-ը եւ մի խումբ օգտատերեր սկսեցին գրառումներ անել ՀԷՑ-ի դեմ պայքար սկսելու մասին»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ