ԱՆ-ն «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է: Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։
Մինչդեռ մասնագետները կարծում են, որ առաջին մահվան դեպքից հետո պետք է դա արվեր և հստակ շրջաբերական իջեցվեր շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրամբարների և ջրային տարածքների հատվածում հատուկ միջոցառումներ ձեռնարկելու և մոծակների տարածումը կանխելու ուղղությամբ։ Որոշ կանխատեսումներ կան, որ այս տենդը գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին կարող է պանդեմիայի վերածվել, իսկ այս պահին դրա դեմ պատվաստանյութ չկա։
Նախարարությունից պարզաբանումներ խնդրեցինք այս ամենի վերաբերյալ, նախարարի խոսնակը փոխանցեց․ «Որոշ շրջանակներ վերջին օրերին ակտիվորեն տարածում են լուրեր, թե իբր Նեղոսի տենդից մահացածների թիվը մեծանում է։ Փորձում են խառնաշփոթ մտցնել։ Պաշտոնապես հերքում եմ։ Մինչ այս պահը գրանցվել է մահվան մեկ դեպք, և մահացածն ունեցել էր ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ընկճված իմունիտետ։ Առհասարակ, մենք` որպես նախարարություն, պետական մարմին, կրում ենք պատասխանատվություն հանրության առաջ և որևէ թիվ թաքցնելու միտում չունենք։ Հրապարակելու ենք կամ լրատվամիջոցին տալու ենք թիվ` այնպես, ինչպես անում ենք կարմրուկի, քութեշի, ավելի վաղ` քովիդի շրջանում։ Ինֆեկցիոն բուժկենտրոնում այս պահին բուժօգնություն է ստանում 8 պացիենտ` հաստատված, և 9 հոգի` կասկածելի։ Դինամիկ փոփոխվող տվյալ է, սա այս պահի դրությամբ է»։
Նշենք, որ այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...