Ռուսաստանը կհաղթի արդարության համար մղվող «սրբազան պատերազմում»․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կորեայի ազատագրման 79-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների համար և վստահություն հայտնել, որ Ռուսաստանը, անշուշտ, կհաղթի «սրբազան պատերազմում»՝ տարածաշրջանում խաղաղության և միջազգային արդարության հասնելու համար, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
Օգոստոսի 13-ին Պուտինը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և ասել, որ Փհենյանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն ու համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Կիմ Չեն Ընը ի պատասխան՝ հեռագիր է ուղարկել Պուտինին՝ հաստատելով, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը «հարգանքով» հիշում է զոհված խորհրդային զինվորների սխրագործությունները, որոնք կորեական զորքերի հետ միասին կռվել են Կորեայի ազատագրման համար՝ տալով իրենց «անգին» կյանքը։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ երկու երկրների բանակների և ժողովուրդների միջև եղբայրությունն ու ջերմ զգացումը, որոնք ամրապնդվել են ընդհանուր թշնամու դեմ արյունալի պայքարում, այսօր էլ ծառայում են՝ որպես հզոր շարժիչ ուժ, որը թույլ է տալիս զարգացնել հյուսիսկորեառուսական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը՝ որպես համապարփակ ռազմավարական գործընկերություն՝ խթանելով բազմաբևեռ խաղաղության ստեղծումը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...