Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Կողմ է հանրաքվեին, բայց դեմ է ստորագրահավաքին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հայաստանյան արևմտամետ ուժերից ձևավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը օգոստոսի կեսերին կսկսի իր նախաձեռնած ստորագրահավաքը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված հարթակը շաբաթներ առաջ հայտարարեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին:

Անցած շաբաթ էլ ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբ, որն արդեն ավելի քան 200 հազար հետևորդ ունի։

Հարթակի մաս կազմող Տիգրան Խզմալյանը մեզ հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, մի քանի հարյուր մարդ` նոտարական հաստատմամբ, լիազոր անդամի կարգավիճակ է ստացել և ամենայն հավանականությամբ օգոստոսի կեսին պաշտոնապես կտրվի ստորագրահավաքի մեկնարկը։

Հանրաքվեի մասին օրենքը 45 օր է նախատեսում, որի ընթացքում պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, ապա այդ ստորագրությունների օրինականությունը պետք է ստուգվի ԿԸՀ-ի կողմից, հետո դիմեն խորհրդարանին, որն էլ կընդունի, կամ կմերժի հանրաքվեի առաջարկը։

Ավելի վաղ հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարևմտյան քաղաքական ուժերին և հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։

Ըստ ամենայնի, «Եվրաքվեն» կարժանանա «Հայաքվեի» ճակատագրին, որը Արցախի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպեց, դիմեց խորհրդարանին, սակայն ՔՊ-ն տապալեց այն։ Տիգրան Խզմալյանն ասում է, որ երկրորդ փուլով կփորձեն գաղափարը կյանքի կոչել՝ արդեն 300 հազար ստորագրություն հավաքել, որ օրենքի ուժով հարցը դրվի հանրաքվեի: Այս դեպում օրենքը ժամկետներ չի նախատեսում, ուստի արևմտամետները հարցը կարող են ուղղակի տաք պահել և քաղաքական դիվիդենտներ շահել` առաջիկա ընտրական գործընթացների համար։

Հիշեցնենք, որ այս ալյանսի մաս կազմող Լևոն Շիրինյանի կուսակցությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ըստ որոշ աղբյուրների, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ակտիվ դերակատարում է ունեցել դրանում` նա ստանձնել է Շիրինյանի քաղաքական մեկենասի դերը:

Երեկ Լևոն Շիրինյանը չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունները․ «Ոչ մի պատճառ չկա, մեր հարաբերությունները մնում են նույնը, մեր գաղափարները` նույնպես, հարցը միայն ստորագրահավաքն է, մենք իրարից տարբեր կարծիք ենք ունեցել, ուրիշ ոչ մի կարծիք չկա»:

Թե որն է կարծիքների տարբերությունը, չմանրամասնեց, անարձագանք թողեց նաև Խաչատուր Սուքիասյանի՝ իրեն հովանավորելու մասին հարցադրումները։

Տիգրան Խզմալյանն էլ Շիրինյանի` իրենց չմիանալու մասին փոխանցեց․ «Նա մեզ դիմեց նամակով, որտեղ ասված է, որ նա կողմ է հանրաքվեի գաղափարին, բայց իրենց կուսակցությունը ստորագրահավաքը նպատակահարմար չի տեսնում»:

Այսինքն՝ նախընտրում է, որ իշխանությո՞ւնը հարցը հանրաքվեի դնի․ «Հա, ինքը գերադասում էր, որ դա լինի, ըստ երևույթին․․․ ես չգիտեմ, նա դրա մասին պաշտոնական նամակում չի շեշտել, ընդամենը ասել է, որ կողմ է հանրաքվեին, դեմ է ստորագրահավաքին»։