Բայդենի խորհուրդը բլոգեր Նիկոլին
«Հրապարակ»-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն Կրտսերին անվանում են եւ՛ խիստ բախտավոր, և՛ խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել և հասել է Սպիտակ տուն։ Այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։ Տարբեր աղբյուրներից երբ ամբողջացրել եմ նրա կյանքը, սարսափ եմ ապրել՝ ինչպե՜ս կարող էր մարդ հաղթահարել այդքան մեծ դժբախտությունները՝ դեռ մանկական հասակից։ Ծանր փորձությունները, որոնք վիճակվել են նրան, դուք կարող եք տարբեր աղբյուրներում գտնել, ես մեկը կներկայացնեմ։ 1972 թվականի դեկտեմբերին ավտովթարի հետևանքով զոհվեցին նրա առաջին կինը՝ Նեյլիան և 13 ամսական դուստրը՝ Նաոմի «Էմի» Բայդենը։ Երկու որդիները՝ Բոյը ու Հանթերը լուրջ վնասվածքներ ստացան։Միացյալ Նահանգների նորընտիր սենատորը երդվեց 1973 թվականի հունվարին Բո և Հանթերի ծանր վիրավորված որդիների անկողնու մոտ։ ... Բայդենը, ով այդ ժամանակ 30 տարեկան էր, ողբերգությունից հետո մտածում էր թոշակի անցնելու մասին: Ինչու՞ բազում դժբախտություններից այդ մեկը հիշեցի, երբ Բայդենը 30 տարեկանում որոշել էր թոշակի անցնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը 50 տարեկան է։ Կառավարման վեց տարիների ընթացքում երկիրը կանգնեցրել է պետականությունը կորցնելու եզրին, հարյուր հազարավոր մարդկանց դժբախտացրել, հանձնել է նրանց հայրենիքը։ Նույնը անում է Հայաստանում։ Երբևէ նրա մտքով անցե՞լ է թոշակի անցնել։ Այսօր կարդացի, որ Ջո Բայդենը հանդիպել է ամերիկացի բլոգերների հետ և կատակել (ամենալուրջ բաները կատակով են ասում, ես դա կատակ չեմ համարում), թե թոշակի անցնելուց հետո ինքն էլ է բլոգեր դառնալու։
Բայդենի խոստովանությունը նշանակում է, որ բլոգեր դառնալու համար պետք է անսպառ ժամանակ ունենալ։ Դու չես կարող լինել երկրի ղեկավար, այն էլ՝ պատերազմն ու երկիրը տանուլ տված ղեկավար, ու զբաղվել բլոգերությամբ։ Խոսքս բլոգեր Նիկոլ Փաշինյանի մասին է, ով այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքյան գրառումների է պատասխանում, անպատասխան թողնելով պետության համար ամենակարևոր հարցը՝ ինչու՞ երկիրը հասցրեց այս վիճակին և ու՞ր է գլորում այն։ Փաստորեն Բայդենը բլոգեր դառնալու հիմնական կանոնն է տվել։ Անսպառ, պարապ ժամանակ։ Սա խորհուրդ է բոլոր այն ղեկավարներին, ովքեր սելֆի, ֆեյսբուքյան, տիկ-տոկյան գրառումներ անելուց և իրադարձությունները ֆիքսելուց այն կողմ չեն անցնում։ Նմաններին Բայդենը խորհուրդ է տալիս թոշակի անցնելուց հետո զբաղվել բլոգերությամբ։ Այն էլ՝ սեփական բլոգերությամբ։ Այլապես ի՞նչ իմաստ ունի բացել բլոգ ու քո կամ կնոջդ հեծանիվ վարելը հանրայնացնել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...