Եվրախորհրդարանի պատվիրակության աշխատանքը Թուրքիայում փորձել են խոչընդոտել
Եվրախորհրդարանի պատգամավորներից և եվրոպացի ակադեմիկոսներից բաղկացած 13 հոգանոց խումբը, ժամանելով Թուրքիա, տարատեսակ խոչընդոտների է հանդիպել այնտեղ անցկացվող ուսումնասիրությունների ընթացքում: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Թուրքիայի Ստամբուլ և Դիարբեքիր քաղաքներում, որի արդյունքում կազմված զեկույցը կներկայացվի Եվրախորհրդարանին և ՄԱԿ-ի ղեկավարությանը:
Պատվիրակությունն ավելի վաղ դիմել էր Թուրքիայի արդարադատության նախարարությանը` «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր, քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպելու համար, որը ցմահ ազատազրկման մեջ է գտնվում թուրքական Իմրալը կղզու բանտում: Մինչդեռ նրանց այս խնդրանքը մերժվել է, ընդ որում՝ ներքին կարգով, առանց պաշտոնական հայտարարության: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է պատվիրակության անդամ, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորներից Թոմաս Միլեյը:
Թուրք ոստիկանները նաև խոչընդոտել են պատվիրակության անդամներին, երբ վերջիններս փորձել են քրդամետ Դեմոկրատական շրջանների կուսակցության շենքի դիմաց մամուլի ասուլիս անցկացնել:
Թոմաս Միլեյը հավելել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով քրդաբնակ շրջաններում փողոց դուրս գալու արգելքների սահմանումն ու դրանց ընթացքում իրականացվող գործողություններն ուղեկցվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են