Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

34 անշարժ գույք, բազմաբնակարան շենքեր, միլիարդավոր դրամների բաժնետոմսեր. ինչ ունեցվածք ունի Խաչատուր Սուքիասյանը

 

Armtimes.com-ը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2024 թվականի ապրիլի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ պատգամավորն ունի 34 անշարժ գույք։

Վերջինս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, որը ձեռք է բերել 2010 թվականին։

Մայրաքաղաքում նա 2007 թվականին գնված և 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 19.2, 15.2, 6.45, 6.425, 4.775 և 1.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ ունի, ինչպես նաև 2006 թվականին ձեռ բերված 334.3 բաժնային սեփականությամբ հողամաս, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 56.975 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք։

Երևանում պատգամավորին է պատկանում նաև 1996 թվականին գնված 28.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2015 թվականին գնված 65.425 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 58.525 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք, և 843.0425 բաժնային սեփականությամբ հողամաս, նույն թվականին կրկին որպես ժառանգություն ստացած 107.8 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 92.375 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 24.475 բաժնային սեփականությամբ այլ շինություններ, 7.425 և 119.2 բաժնային սեփականությամբ հասարակական շինություն, 12.875 բաժնային սեփականությամբ հողամաս, ինչպես նաև 2000 բաժնային սեփականությամբ հողամաս, հասարակական շինություն։

Սուքիասյանին են պատկանում նաև 2015 թվականին ձեռք բերված բաժնային սեփականությամբ հողին ամրակայված այլ անշարժ գույք, 2001 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս, երկու հասարարակական նշանակության շինություն, միանձնյա սեփականությամբ հողամաս, հասարակական նշանակության շինություն Երևանում, 2010 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք, միանձնյա սեփականությամբ այգետնակ Նուռնուս գյուղում, 2006 թվականին ձեռք բերված 257.925 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 1996-ին և 1997 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն կամ բնակարան։

Տվյալ տարվա ընթացքում նա 500 միլիոն դրամ արժեքով վաճառել է Երևանում գտնվող միանձյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ և հողամաս։

Սուքիասյանը 12 ընկերություններում մի քանի միլիարդ և միլիոն դրամ արժեքներով բաժնետոմսեր ունի։ Դրանք են՝ «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն, «Սիլ» ինշուրանսը, «Բջնի գրուպ»-ը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Երևանի պոլիպլաստ գործարան»-ը, «Սիլ կոնցեռն»-ը, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Երևանի Զովք գործարան»-ը, «Գլոբալ մայնինգ»-ը։

Նա 550 միլիոն դրամի հանձնված և վերադարձված փոխառություն ունի բանկում։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը շուրջ 19 թանկարժեք գույք ունի. այսպիսով՝ 5 միլիոն դրամ արժեքով երեք գորգ՝ 1998 թվականին որպես ժառանգություն ստացած, և կրկին որպես ժառանգություն՝ 1996-ին ձեռք բերված 5 միլիոն դրամ արժեքով ևս երկու գորգ։

1995 թվականին որպես ժառանգություն ձեռք բերած 8 միլիոն 500 հազար դրամ արժեքով, 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն, 15 միլիոն, 5 միլիոն, 5,5 միլիոն դրամ արժողությամբ արվեստի գործեր, ինչպես նաև 1996 թվականին որպես նվիրատվություն և ժառանգություն ստացած 5 ,5, 9, 11 միլիոն դրամ արժեքներով երեք արվեստի գործ։

1995-ին և 1997-ին որպես ժառանգություն ստացած 7 միլիոն, 12 միլիոն դրամ արժեքով կահույք, ինչպես նաև 2021 թվականին ձեռք բերած 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց։

Սուքիասյանի դրամական միջոցները կազմում են՝ 269 հազար 99.99 դրամ, 16 միլիոն 317 հազար 69 դրամ, որոնք տարեվերջում դարձել են 0 և 65 միլիոն 797 հազար 877 դրամ։

Կանխիկ միջոցները հետևյալն են՝ 6 միլիարդ 6 միլիոն 812 հազար 626 դրամ, 1 միլիոն 950 հազար դրամ, 185 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 6 միլիարդ 693 միլիոն 369 հազար 217 դրամ, 1 միլիոն 913 հազար 385 հազար դրամ, եվրոյով միջոցները նույնությամբ պահպանվել են։

Նրա տարեկան ընդհանուր եկամուտները կազմում են 828 միլիոն 907 հազար 264 դրամ, որից 1 միլիոն 606 հազար 250 դրամը նա ստացել է որպես վարձակալության դիմաց ստացված վճար «Սիլ Մաազա» ՍՊԸ-ից, 54 միլիոն 750 հազար շահաբաժին՝ «Նարեկ» ՍՊԸ-ից, 6 միլիոն 48 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 361 հազար 250 դրամ՝ «Դո դո սերվիս» ՍՊԸ-ից, 4 միլիոն 860 հազար դրամ՝ «Արարատ սինդիկատ» ՍՊԸ-ից։

Եկամուտներ են ստացվել նաև «Հայէկոնոմ» բանկի՝ 199 միլիոն 500 հազար դրամի շահաբաժնից, նույն բանկից որպես այլ եկամուտ՝ 172 հազար 59 դրամ։ Նաև՝ 500 միլիոն դրամ Արմեն Վարդանյանից՝ որպես գույքը օտարելու դիմաց ստացված եկամուտ, 67 հազար 500 դրամ «Սիլ» հանքային ջրեր ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճար, 45 միլիոն 267 հազար 300 դրամ շահաբաժին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, 10 միլիոն 518 հազար 630 դրամ աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովից, 555 հազար 275 դրամ շահաբաժին «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից, 2 միլիոն 162 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Քուին բուրգեր»-ից, 405 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 633 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացած վճար «Մինի բասկոնիա» ՍՊԸ-ից։

Նա ունի նաև 74 միլիոն 733 հազար 685 դրամ արժեքով այլ միանվագ ծախսեր։

Պատգամավորը մասնակցություն ունի շուրջ 30 կազմակերպություններում. դրանք են՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Բջնի գրուպ», «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ները, Երևանի «Զովք» գործարանը, «Երևանի պոլիպլաստ» գործարանը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Սիլ ինշուրանս ԱՓԲԸ-ն, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ն։

Խաչատուր Սուքիասյանի կինը՝ Ռուզաննա Ասատրյանը, հայտարարգրել է միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանում, որը 2006 թվականին ստացել է որպես ժառանգություն։