Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր հարձակումներին
Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: Այս մասին գրում է Timesofisrael.com-ը:
Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանային կոալիցիան, որն այս տարվա ապրիլին կարողացել էր գրեթե ամբողջությամբ խափանել Իսրայելի վրա իրանական ուղղակի հարձակումը, որի ժամանակ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի բարձրաստիճան բանակի գեներալների սպանությանը:
Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է կործանիչների էսկադրիլիան և ավիակիրներից մեկը Մերձավոր Արևելք տեղափոխելու և տարածաշրջանում պահելու մասին: Ըստ Պենտագոնի՝ այսպիսով ուժեղացվում է ամերիկյան ռազմական ներկայությունը՝ պաշտպանելու Իսրայելին Իրանի և նրա աջակցությունը վայելող այլ շարժումների կողմից հնարավոր հարձակումներից և պաշտպանելու ամերիկյան զորքերը:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև պատվիրել է հավելյալ բալիստիկ հրթիռային պաշտպանություն կրող հածանավեր և կործանիչներ տեղակայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում և քայլեր է ձեռնարկում այնտեղ ավելի շատ ցամաքային բալիստիկ հրթիռային պաշտպանության զենք ուղարկելու համար:
Ենթադրյալ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, գրում է Axios-ը, որը հղում է անում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա