«Այստեղ նայիր, հոգեկան հիվանդ մարդասպան». Թուրքիան և Իսրայելը կատաղի դիվանագիտական գոտեմարտի են բռնվել
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունն ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի խոնարհել է իր դրոշը:
«Իսրայելը չի ընդունի Իսմայիլ Հանիեի պես մարդասպանի համար սուգ պահելու որևէ արտահայտություն»,- ասված է Կացի անունից հայտարարության մեջ։ «Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ, թող գնան Թուրքիա և սգան իրենց տիրոջ Էրդողանի հետ, որն աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը և հավանություն է տալիս նրա բոլոր գործողություններին»:
Իսկ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի՝ հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցները կարող են «բոլորովին հանել դրոշը և վերադառնալ տուն»։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը սոցիալական ցանցերում պատասխանել է Իսրայելի արտգործնախարարին։
«Այստեղ նայիր, հոգեկան հիվանդ մարդասպան։ Քանի դեռ անմեղ մարդկանց արյունը ծծող կեղտոտ բերանովդ արտասանում ես Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը, մենք կշարունակենք էլ ավելի աջակցել նրան և էլ ավելի վճռականորեն կանգնել նրա թիկունքին։ Մեր նախագահը և մեր երկիրը ձեզ պես արյունախում ցեղասպան մարդասպաններից սովորելու բան չունեն։
Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»,- Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա