Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երեւան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։
Սրա պատճառով մեծ վնասներ են կրել նաեւ տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ, շատերը ստիպված են եղել փաթեթները չեղարկել եւ սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air-ով։ Նշենք, որ «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչը Հայաստանում «Լաքշերի վոյաժն» է:
Ընկերության հեռախոսահամարները, սակայն, երեկ անհասանելի էին, իսկ «Զվարթնոցից» մեզ ուղղորդեցին Քաղավիացիայի կոմիտեի կողմը։ «Ավիաընկերությունների հետ կապված թռիչքների հաստատում եւ այլն, ամբողջական գործընթացն իրականացնում է կոմիտեն»,- ասաց մամուլի պատասխանատուն: Այսինքն՝ «Կիպրական ավիաուղիները» մի քանի ամիս է՝ թռիչքներ չե՞ն իրականացնում։ «Ճիշտն ասած, բոլոր ավիաընկերությունների մոտ ամառ-ձմեռ սեզոնային է․․․ ավելի ճշգրիտ տեղեկություններ հենց ավիաընկերությունից կարող եք ստանալ, իսկ ներկա պահին ունի՞ թույլտվություն՝ չվերթներ իրականացնելու, թե ոչ՝ Քաղավիացիայի կոմիտեից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա