Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Հրվ. Կորեան և Չինաստանը. ՏԿԵ փոխնախարար

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը. այս մասին DW-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը։

DW-ն հիշեցնում է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հաշվարկված է մինչև 2026թ., սակայն, ըստ նախնական գնահատականների, կայանը կարող է աշխատել մինչև 2039 թվականը։ Մինչ այս ՀՀ-ն պետք է գործարկի նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար:

«Հայաստանը դեռ չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում. բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, և, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են», – նշում է գործակալությունը։

Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները, որոնք նաև հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ եղել են մասնագիտական և քաղաքական բանավեճի թեմա: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ Այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը և որպես կարևոր փաստարկ մատնանշել դրա անվտանգության բարձր մակարդակը։

«Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, երբ նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ կառավարությունը հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում նման տիպի գործող ատոմակայաններ չկան։

Մոդուլային ռեակտորներ նախագծող ընկերությունները, ըստ Հակոբ Վարդանյանի, անընդհատ հետաձգում են նման ռեակտորների կառուցման համար սահմանված ժամկետները։

«Շատերի, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների պարագայում, ամեն ինչ մշակման փուլում է: Առաջ է շարժվել միայն ամերիկյան NuScale ընկերությունը։ Այն լիցենզիա է ստացել իր 50 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկների կառուցման համար։ Բայց NuScale-ը հետաձգել է դրանց կառուցումը և որոշել է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ և գտնվում է վերջնական լիցենզավորման փուլում»,- ասել է Վարդանյանը և հավելել, որ նման էներգաբլոկների կառուցումն արժե շատ ավելի թանկ, քան նախորդ տարբերակը։

Փոխնախարարի խոսքով՝ Հարավային Կորեան նույնպես շահագրգռվածություն է հայտնել Հայաստանին տրամադրել 170 ՄՎտ հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ, որոնք նախագծով նման են ամերիկյաններին։

«Բլոկի բարձր հզորությունը, իհարկե, նվազեցնում է ինքնարժեքը, բայց խնդիրն այն է, որ այս մշակումը դեռ լիցենզավորված չէ»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ լիցենզավորման գործընթացում են նաև ռուսական և չինական մշակումները։

Փոքր մոդուլային ռեակտորների շահագործման փորձի բացակայության պատճառով ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։

«Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ատոմակայան կառուցենք ավանդական տեխնոլոգիաներով, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- պարզաբանել է փոխնախարար Վարդանյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի կեսերը վերջնական որոշում կայացնել ռեակտորի մոդելի և մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ։

DW-ն գրում է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։