ԵՄ-ն գո՞հ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունեց ամենաաղմկահարույց որոշումներից մեկը, որի համաձայն, դպրոցներում այսուհետ «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան: Այն, որ այս որոշումը, շատ մեղմ ասած, խայտառակություն է, նորություն չէ, այդ մասին արտահայտվել են թե՛ մասնագետները, թե՛ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը: Նշյալ նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրվել էր հունվարի 22-ին: Արդեն մի քանի օր անց, երբ պարզ դարձավ, որ գերակշիռ մեծամասնությունը (80-85 տոկոս) դեմ է այս նախագծին, իշխանությունները սկսեցին պարզապես ֆեյքային քվեարկություն նախաձեռնել, ինչին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ օրերին:
Չնայած դրան, ի վերջո, քննարկման ավարտին՝ փետրվարի 7-ին, դեմ քվեարկածները կազմում էին 51 տոկոս (11892 մարդ): Ավելին, առաջարկների ու մեկնաբանությունների հատվածում ոչ մի դրական կարծիք չկա, ինչը սպասելի էր, քանզի, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը:
Ինչևէ, չնայած նման արդյունքներին, կառավարությունը որոշումն ընդունեց՝ պարզապես թքած ունենալով հանրային կարծիքի վրա: Այդ դեպքում հետաքրքիր է՝ ո՞ւմ է պետք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, արդյո՞ք զուտ «գալոչկա» դնելու համար է այն ստեղծված, և արդյո՞ք նման վիճակից գոհ է Եվրամիությունը, որի հովանավորությամբ, ի դեպ, ստեղծվել է այս հարթակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի