Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում պակասել են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս իշխանությունները նախորդ ծրագրերը մեծամասամբ ձախողել են: Նրանք հստակ ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, նրանց միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ու անմիջականորեն իշխող ուժի միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։
Ավելին, տարիներ շարունակ իրենց դրամաշնորհներով սնված կառույցների գործունեության արդյունավետությունից ևս, ըստ մեր աղբյուրների, Արևմուտքում բավական դժգոհ են:
Բանն այն է, որ թեպետ հակառուսական տրամադրությունները քիչ չեն, սակայն դրանք Արևմուտքում բավարար չեն համարում, քանի որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները փչացնելու փաշինյանական քաղաքականությանը: Ըստ այդմ, այս ուղղությամբ ևս արևմտյան դրամաշնորհային հոսքերը նկատելիորեն կրճատվել են։
Թերթի տեղեկություններով, իշխանությունները միայն այս տարվա ընթացքում երկու անգամ դիմել են դրամաշնորհ տրամադրող երկու կառույցի հայաստանյան «ներկայացուցչություններ», որպեսզի մի քանի ՀԿ-ների գումարներ հատկացվեն տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն այդ գումարը չի տրամադրվել։ Ճիշտ է, ուղիղ մերժում չի եղել, բայց շատ «գեղեցիկ» հասկացրել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն գտնում նման հարցերով գումար հատկացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա