Վիճաբանություն Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ․ մասնակիցների մեջ կա անչափահաս
Հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մամիկոնյան փողոցի 6-րդ շենքի բակում մեծաթիվ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է ծագել Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Աշոտ Ա․-ի, 46-ամյա Դավիթ Ա․-ի և 17-ամյա Վանիկ Հ․-ի, 21-ամյա Դավիթ Հ․-ի, 50-ամյա Մհեր Հ․-ի ու 49-ամյա Վիգեն Գ․-ի միջև, որի ընթացքում վերջիններս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Մհեր Հ․-ն իր մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մհեր Հ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հուլիսի 8-ին հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել «Պերֆեկտա» տիպի օդաճնշիչ ատրճանակն իր 8 մմ տ/չ 16 փամփուշտներով:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք և Մհեր Հ․-ն ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Աշոտ Ա․-ին, Դավիթ Ա․-ին, Վանիկ Հ․-ին, Դավիթ Հ․-ին, Վիգեն Գ․-ին և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին