Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։ Իսկ ամենից լարված իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում է, որն էլ իր հերթին դրսևորվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Սակայն կան միջազգային դերակատարներ, որոնք փորձում են օգտվել այս լարվածությունից՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, Մոսկվայի հետ համագործակցությունը Անկարայի համար դարձել է հատուկ շանտաժի գործիք Արևմուտքից զիջումներ պոկելու համար։

ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ արդյունքում հայտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ։ Եթե, օրինակ՝ Գերմանիան, ունենալով ավելի հզոր տնտեսություն, հիմնականում շարժվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից առաջ քաշվող քաղաքականությանը համապատասխան, ապա Թուրքիան իրեն չի նույնացնում Արևմուտքի հետ, բայց դրա հետ մեկտեղ օգտվում է Արևմուտքի ընձեռած հնարավորություններից ու մի ձեռքով էլ առաջ է տանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը և զենք մատակարարում ընդդեմ Ռուսաստանի։

Բայց Թուրքիայի արտաքին քաղաքական նախաձեռնողականության հիմնական ուղղությունը կապված է Արևելքի հետ։ Ըստ այդմ, վերակենդանանում են հավակնոտ նպատակներ ընդգրկող թուրքական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են նեոօսմանիզմը, պանիսլամիզմը և պանթուրքիզմը։ Եթե հանրապետության հիմնադրումից հետո Աթաթուրքը Թուրքիայի հզորությունը տեսնում էր Թուրքիայի ներփակ զարգացման մեջ, ապա Էրդողանը թուրքական պետության հզորությունը տեսնում է արտաքին աշխարհում նրա ազդեցության ընդլայնման մեջ։ Ըստ այդմ, փորձ է կատարվում վերականգնել Օսմանյան կայսրության նախկին փառքը, երբ թուրքական պետությունը խոշոր դերակատար էր միջազգային հարթակում։


Դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար հատուկ հպարտության առարկա է դարձել այն, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն այնպիսի աշխարհագրական տարածք է ընդգրկում, ինչպես Լիբիան, Սոմալին ու Ադրբեջանը։ Միաժամանակ թուրքական պաշտոնական քարոզչամեքենան իդեալականացնում է օսմանյան անցյալը, ներկայացնում այնպիսի գույներով, թե ինչքան հզոր ու կենսունակ էր Օսմանյան կայսրությունը։ Մյուս կողմից էլ՝ առաջ է քաշվում պանիսլամիզմի գաղափարախոսությունը, երբ Թուրքիան իրեն պատկերացնում է մահմեդականների իրավունքների հիմնական պաշտպանը և իսլամական աշխարհը միավորող ուժային կենտրոնը։ Դրանով է պայմանավորված, որ Էրդողանը հենվում է Թուրքիայի՝ խիստ կրոնական հայացքներ ունեցող հատվածի վրա ու անընդհատ խոսում է իսլամաֆոբիայի երևույթի, Եվրոպայում մահմեդականների իրավունքների ոտնահարման մասին։

Մի շարք մահմեդական երկրներում նույնիսկ նշում են Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայի՝ իսլամական աշխարհում լիդեր դառնալու ձգտումը բախվում է այլ մահմեդական պետությունների, մասնավորապես Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիմադրությանը, որոնք նույնպիսի ձգտումներ ունեն։ Բայց թուրքական վերնախավի ամենամեծ հավակնությունները կապված են պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում է թյուրքալեզու պետություններին միավորել Թուրքիայի հովանու ներքո, ապա կառուցել, այսպես կոչված, «Մեծ Թուրան» անվանումով պետությունը կամ ինտեգրացիոն միավորումը։ Մի քանի տարի առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակել էր «Թուրքական աշխարհի քարտեզը» ու այն նվիրել Էրդողանին։ Եվ ուշագրավ է, որ քարտեզում ոչ միայն հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ են ընդգրկված, այլև տարածքներ բուն Ռուսաստանից։ Պատահական չէ, որ Թուրքիան քայլ առ քայլ գնում է իր պանթուրքական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ներկա փուլում Արցախի թեման ռազմական ճանապարհով փակված է, հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Իսկ Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատելուց հետո արդեն Թուրքիան կարող է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, որտեղ առանց այն էլ իսլամական արմատականության աճ է նկատվում։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ ինչ-որ մի պահից բնական է, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը անմիջականորեն բախվելու է Ռուսաստանի կենսական շահերի հետ։ Եթե այսօր Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են համագործակցության որոշակի եզրեր գտնել, ապա Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը զուգահեռ ջրի երես դուրս կգան ռուս-թուրքական հակասությունները։ Բայց ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը որքան թույլ կտա Թուրքիային ընդլայնվել նշված տարածքներում, քանի որ ինչքան Անկարան ոտքն ամրացնի հետխորհրդային տարածքում, այնքան դժվար է լինելու նրան այդտեղից դուրս հանելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում