2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն հայրենի Փոքր Մասրիկում
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքին միայն 2 տարի անց հանձնվեց իրենց որդու՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը։
NEWS.am-ին Շիրազի կինը՝ Մարիամը պատմեց, որ ամուսնուն հողին կհանձնեն հայրենի Փոքր Մասրիկ գյուղում։
«Քիչ առաջ ասացին, որ ամուսնուս մարմինն է։ Վաղը կբերեն հայրական տուն, Փոքր Մասրիկ գյուղում էլ տեղի կունենա հուղարկավորությունը»,- հավելեց Մարիամը։
Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում, մարմինը մնացել էր միջդիրքային գոտում, ադրբեջանական կողմը չէր թույլատրում մոտենալ դիրքին։ ԱԱԾ–ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա