Մեծ ոգևորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ, հիմա էլ նույն ջանասիրությամբ փորձում է քանդել Իսրայելի հետ հարաբերությունները:
Նախ իսրայելա-պաղեստինյան գերլարված հարաբերությունների ֆոնին՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը, ինչից հետո Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանում, ավելի կոնկրետ՝ «Մարիոթ» հյուրանոցում պետք է Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառում լիներ, որին հրավիրված էին նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անակնկալ կերպով չեղարկվել է միջոցառման կայացումը:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալն էր ստեղծել նաեւ Բելառուսի հետ՝ հայտարարելով, որ ինքը եւ Հայաստանից որեւէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, լծված է այլ երկրների հետ հարաբերությունները փչացնելու գործին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին