Telegram-ի աշխատանքում լայնամասշտաբ խափանում է եղել
Telegram մեսենջերում երեկ երեկոյան լայնամասշտաբ տեխնիկական խնդիր է առաջացել, որը հանգեցրել է ծառայության խափանումների ամբողջ աշխարհում։ Օգտատերերը չեն կարողացել հաղորդագրություններ ուղարկել, մեդիա ֆայլեր ներբեռնել, նաև բախվել են ալիքներում տեղեկատվության թարմացման հետ կապված խնդիրների: Խափանումը տևել է մոտ մեկուկես ժամ։
ՌԴ Հանրային հաղորդակցության ցանցի մոնիտորինգի և կառավարման կենտրոնի տվյալներով՝ Telegram-ի խնդիրների վերաբերյալ առաջին բողոքները սկսել են ստացվել Մոսկվայի ժամանակով 21:00-ից հետո (Երևանի ժամանակով 22։00-ից հետո): Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից օգտատերերը դժգոհել են, որ չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել և թարմացումներ անել Telegram-ի ալիքներում։ Խափանումը հավասարապես ազդել է ինչպես Telegram բջջային հավելվածի, այնպես էլ դրա վեբ տարբերակի վրա։
Downdetector ծառայության տվյալներով՝ Telegram-ի հետ կապված խնդիրների մասին հաղորդումների ավելի քան 68%-ը կապված է եղել հաղորդագրություն ուղարկել չկարողանալու հետ։ Բողոքների 25%-ը բաժին է ընկել Մոսկվային և Մոսկվայի մարզին։ Եվս 14%-ը Սանկտ Պետերբուրգին և Լենինգրադի մարզին։
Ժամը 23:00-ի դրությամբ Telegram-ի աշխատանքը սկսել է աստիճանաբար վերականգնվել: Խափանման հետևանքով չատերում սկսել են ի հայտ գալ մոտ երկու ամիս առաջ ուղարկված հին հաղորդագրությունները։
Նշենք, որ վերջին անգամ Telegram-ում զանգվածային խափանում տեղի էր ունեցել 2022-ի ապրիլի 2-ին։ Այդ ժամանակ խնդիրների մասին հաղորդումների մեծ մասը ստացվել էր Մոսկվայից։ Խափանման պատճառների մասին սոցցանցը չի հայտարարել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ