Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված և հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ սահմանել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
Նշվում է, որ առաջարկվող նախագիծը հարկային արտոնություն չի ենթադրում։ Ներգնա զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային արդյունք/ապրանք է, որն, ըստ էության, արտահանվում է (իրացվում է օտարերկրյա զբոսաշրջիկներին), և արդարացի է, եթե այդ ապրանքի իրացման նկատմամբ կիրառվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ (ինչպես ընդունված է կիրառել ապրանքների արտահանման նկատմամբ)՝ դրանով նպաստելով նաև համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև առկա խնդիրների լուծմանը։
Ակնկալվում է, որ 2024-2029 թթ. ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի առնվազն 3 միլիոնի, ընդ որում՝ ներգնա զբոսաշրջային այցելություններից ստացվող համախառն եկամուտը կհասնի տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄն դոլարի՝ պետական բյուջե ապահովելով մոտ 600 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ, էապես կփոխվի ներգնա զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական կառուցվածքը, կվերանա կախվածությունը մեկ, երկու շուկաներից, կազմակերպված զբոսաշրջության, որն առավել կայուն, պատասխանատու և վերահսկելի է, մասնաբաժինն ընդհանուր այցելություններում կհասնի առնվազն 30 տոկոսի։
Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում 2023 թ.-ի հունվարից մինչև 2024 թ.-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացված միջազգային այցելությունների երրորդ հետազոտության արդյունքներով կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինը 5,1 տոկոս է։ Կստեղծվի ավելի քան 20000 լրացուցիչ որակյալ աշխատատեղ։ Ընդ որում գյուղական բնակավայրերում, բացի գյուղատնտեսականից, կստեղծվեն նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր։
Պետական բյուջեի եկամուտները զգալիորեն կավելանան (2027 թ.-ին՝ մոտ 340 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)՝ հաշվի առնելով նաև հարկման բազայի ընդլայնումը և զբոսաշրջության մուլտիպլիկատիվ էֆեկտը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ