Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, Սուրեն Սուրենյանցի եւ այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երեւանի կենտրոնում՝ «Երեւան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տեւական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։
Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաեւ կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տեւական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։
Մեզ ասացին, որ բոլոր ուժերը տվել են համաձայնություն եւ հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը: Մնում է պարզել, թե գործնականում հնարավոր կլինի՞ դա իրականացնել: Ճիշտ է` Սահմանադրության նշված դրույթը կարող է փոխվել հենց խորհրդարանում, ինչպես 2020 թվականին արեց ՔՊ-ն` Սահմանադրական դատարանը զավթելու համար: Բայց այսօր խորհրդարանական մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին: Սահմանադրական նորմը փոխելու համար պահանջվում է պատգամավորների 2/3-ի կողմ ձայնը։
Ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու․ նախ՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ սրբազանի ընտրություն ԱԺ-ում: Նշենք, որ սրբազանի հետ այս հանդիպումներին մասնակցել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվը՝ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ