Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից:
Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։
Ելնելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունից՝ Փաշինյանը երաշխիքներ է տվել Պուտինին, որ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության ամբողջական դուրսբերման հարց չի բարձրացվելու, բայց որոշ հարցերում ռուսները պետք է նահանջեն. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից:
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»: Այսինքն՝ այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ