Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Լեհաստանի նախկին նացիստական ռազմաբազայում հնագետները հայտնաբերել են հինգ մարդու կմախք, որոնց ձեռքերն ու ոտքերը բացակայում են, հայտնում է CNN-ը։
Մնացորդները հայտնաբերվել են նացիստական հրամանատարական կենտրոնում, որը հայտնի է որպես Գյերլոզում (Հյուսիս-արևելյան Լեհաստան) «Գայլի որջ» անունով, փետրվարի 24-ին: Երբ պեղումների ժամանակ մի խումբ հնագետներ հայտնաբերեցին մարդու գանգի բեկոր և տեղյակ պահեցին տեղական իշխանություններին, որոշվեց հետագա պեղումներ իրականացնել։
Լեհաստանի Գդանսկ քաղաքում հիմնված Լատեբրա ֆոնդի (Latebra Foundation) պատմական կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ մնացորդները երեք մեծահասակների, դեռահասի և նորածնի են պատկանում։
Հինգ դիակները գտնվում էին իրար կողքի՝ դեմքով նույն ուղղությամբ, այն տան մոտ, որտեղ ապրում էր նացիստական հրամանատար Հերման Գերինգը, ով դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաազդեցիկ նացիստական առաջնորդներից մեկը և Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկերը։
Նրանց կողքին դրված էին ածխացած տախտակներ և կոյուղու ենթակառուցվածքի մնացորդներ, բայց հագուստի հետքեր չկային։
Հիմնադրամը սպասում է մնացորդների վերաբերյալ ոստիկանության հետաքննության արդյունքներին, սակայն բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ