Զիդան. Մեսին ու Ռոնալդուն լավագույնն են, բայց կա նաեւ երրորդը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներին: Ֆրանսիացի մասնագետը եռյակում ընդգրկել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարին:
«Ռոնալդուն ու Մեսին աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստներն են, եւ յուրաքանչյուրն ունի իր ոճը: Այն, ինչ նրանք են անում, բացառիկ է: Նրանք միայնակ խաղեր են հաղթում: Մանրամասն խոսելու համար շատ ժամանակ է հարկավոր, բայց խոսքը 2 մեծագույն ֆուտբոլիստների մասին է: Սակայն կա նաեւ երրորդը՝ Նեյմարը»,- Զիդանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Նեյմարն այս ամռանը «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ, որը նրան ձեռք բերելու համար վճարել է 222 միլիոն եվրո:


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի