Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին
Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ․ այս մասին գրված է է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։
ԲԴԽ-ի վերաբերյալ նաև նշվում է հետևյալը․ «Միևնույն ժամանակ, նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան համայնքի բացասական արձագանքը»:
Անդրադառնալով կալանքներին, զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Նշվում է դատավոր Դավիթ Հարությունյանի հետ կապված իրավիճակը․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ նա քննադատել է Արդարադատության նախարարությանը և Գերագույն դատարանին, որը վերջինս համարել է դատավորների վարքագծի կանոնների խախտում և քաղաքական գործունեությանը մասնակցելու արգելք՝ նախատեսված ՀՀ օրենքի 69-րդ և 159-րդ հոդվածներով։ Նախկինում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) առաջարկել էր փոփոխել այս դրույթները՝ «տարբերակելու կարգապահական պատասխանատվության և դատավորների պաշտոնանկության հիմքերն ու ընթացակարգերը», սակայն Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս հարցում։ Վենետիկի հանձնաժողովը նաև մատնանշել է Դատական օրենսգրքի դրույթների անորոշությունը»։
Զեկույցում հատուկ շեշտվում է ոստիկանության կողմից ուժի գործադրումը։
«2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը, մասնավորապես, խոսքը ոստիկանության բաժանմունքներում իրենց հաճախորդների շահերը ներկայացնող երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն նկատվել։ «Դիտորդներն արձանագրել են նաև ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնության դեպքեր: Ոստիկանության դաժանությունը փաստագրվել է բողոքի ակցիաների, կանոնավոր պարեկության ժամանակ և ոչ ծառայողական ժամերին»,- հավելում է միջազգային կազմակերպության զեկույցը:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ