Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «08.05.2019թ., մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց. «ՀՀ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լեւոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար»։
Տարիներ անց, սակայն, ոչինչ չարվեց, եւ 26.02.2021թ.-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց եւ հեռանում է ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն էր հայկական շախմատի նկատմամբ:
«Ես հայտնվել էի ընտրության առջեւ՝ թողնել կյանքիս գործը, կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից:կնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Շախմատում հնարավոր չէ հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տեւական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի եւ պետության նպատակային օժանդակության»:
Լեւոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակություն է տրամադրել ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետեւ դադարեցրել է այն։ «Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք, մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձեւավորված շախմատային համերաշխ ընտանիքը, եւ ոլորտը վերածել քաոսի: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, եւ որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին