Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հանձնումը միջազգային հանրության, նախկինների եւ այլոց գրպանը գցելու համար, երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը։ Երբ ընդդիմադիրները մեղադրեցին, թե խոստացել էիք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջ մղել, այնինչ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա հանձնվեց թշնամուն, Փաշինյանը դիմեց «կռուտիտների» եւ ասաց, թե կարգավորման պրոցեսում ինքնորոշում ասելով ի սկզբանե նկատի ունեին Ադրբեջանի կազմում ինքնորոշումը։
«Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք, վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ` Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից»,- ասաց նա, ինչին պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց.
«Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտություն, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակը որոշեին` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»:
Եվ կարդաց կազանյան փաստաթուղթը, որտեղ գրված է․ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը... Ապա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող էր որոշել Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն, եւ դա է ինքնորոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ