250 մլն դրամ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել եւ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին եւ բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներն։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։
Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։ 2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։
ՊՈԱԿ-ի ղեկավարը Խաչիկ Մարտիրոսյանն է։ Կառույցի նպատակը, ըստ պայմանագրի, սահմանված է՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, եւ փորձաքննական եզրակացության նախագիծը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարի հաստատմանը։ Մարտիրոսյանը, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, 2018 թվականին Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել։ Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի՝ կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետեւ վերահսկողության բաժնում:
Երեւանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսեւորեց իր գոյության արդարացումը։ Մեկ անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձաքննություն եւ փորձաքննական եզրակացություն չներկայացրեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ