Մակրոնն ասել է, որ Սենում լողալու խոստումը կատակ չէ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Սեն գետում լողալու իր մտադրությունը՝ մաքրման հիմնական աշխատանքներն ավարտելուց և 100 տարվա ընդմիջումից հետո լողալու համար այն բացելուց հետո: Դրա մասին հայտնում է Le Figaro-ն։
Մակրոնը հինգշաբթի մասնակցել է Սեն-Դենիում Օլիմպիական ջրային կենտրոնի բացմանը, որի ժամանակ հաստատել է, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ իսկապես լողալու է Սենում։
«Ես նման բաների մասին կատակելու սովորություն չունեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մարտի սկզբին Մակրոնը խոստացել էր մի օր լողալ Սենում ու կատակել էր, որ նախօրոք չի հայտարարի օրը՝ ամբոխին չգրավելու համար։
Ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էր խոստացել լողալ Սենում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ