Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը
2022 թվականի փետրվարից հետո օտարերկրյա ընկերությունները ռուսական շուկայից հեռանալու պատճառով ավելի քան 107 միլիարդ դոլարի վնաս են կրել։ Տվյալները տրամադրել է Reuters գործակալությունը, որի լրագրողները վերլուծել են ՌԴ-ն լքած ընկերությունների հաշվետվությունները։
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ կորուստների այս ծավալը կապված է կորցրած եկամուտների և ընկերությունների հաշվեկշռից ռուսական ակտիվների դուրսգրման հետ։ Նոր տվյալները ցույց են տալիս համաշխարհային կորպորատիվ հատվածի ֆինանսական կորուստների մասշտաբները՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Ըստ խորհրդատվական S-RM ընկերության ներկայացուցիչ Յան Մեսսիի՝ այն ընկերությունները, որոնք դեռ ձգտում են լքել Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կբախվեն լրացուցիչ դժվարությունների, ստիպված կլինեն հրաժարվել բաժնետոմսերից և վիթխարի վնասներ կկրեն:
Յեյլի կառավարման դպրոցի զեկույցը վկայակոչելով՝ Reuters-ն ընդգծել է, որ վերջին երկու տարվա ընթացքում մոտ հազար արտասահմանյան ընկերություն լքել է ռուսական շուկան։ Միևնույն ժամանակ, հարյուրավոր ընկերություններ շարունակում են գործունեությունը ՌԴ-ում, մասնավորապես՝ ֆրանսիական Auchan-ը և իտալական Benetton Group-ը:
Ըստ գործակալության՝ սպառողական ապրանքների արտասահմանյան շատ արտադրողներ մտադիր չեն կրճատել իրենց բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում՝ պատճառաբանելով, որ շարքային ռուս սպառողն իրենց արտադրանքի կարիքն ունի։
2023 թվականի օգոստոսին գործակալության հրապարակած վերջին հաշվարկներից հետո, երբ ռուսական շուկայից դուրս գալու պատճառով օտարերկրյա ընկերությունների կորուստների ցուցանիշը 80 միլիարդ դոլար էր, ներկա դրությամբ կորուստների ծավալն աճել է մեկ երրորդով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ