Զատուլինը Փաշինյանի գործողություններն անվանել է «դավաճանություն հայրենակիցներին»
Հայաստանի վարչապետը շարունակում է բավարարել Բաքվի շահերը։ Այսպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։
Նա նշել է, որ երկրների միջեւ տարաձայնությունները կապված են Ադրբեջանից Թուրքիա ուղիղ տարանցման հնարավորության հետ։
«Փաշինյանը հավատարիմ է իրեն։ Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված այն բանին, որ բավարարի Ադրբեջանի շահերը, բայց միաժամանակ այնպիսի մարդ երեւա, որը դրան դիմում է հարկադրված, հետն էլ այդ ամենին զուգահեռ այդպիսի դիրքորոշում գրավելով՝ նա ամեն ինչում կշտամբում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը, որը չի ստանձնում Հայաստանի պաշտպանությունը։ Նա գնացել է ըստ էության իր հայրենակիցներից հրաժարվելու ուղղությամբ՝ դավաճանության, եւ նա ստիպված է հետեւել այդ ճանապարհին։ Ո՞րն է այն գյուղերի կարեւորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը Իրան, դրանք ապահովում են տարանցումը Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, եւ եթե Հայաստանը դրանք կորցնի այն դիրքորոշման հետեւանքով, որը զբաղեցնում է Հայաստանի կառավարությունը, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, եւ դրվում է հետագա զիջումների ճանապարհը։ Ամենագլխավորը Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ այդ կերպ ուղիղ դարձնելով տարանցումը Թուրքիայից Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։
ՌԴ-ն չպետք է հույսը դնի Բաքվի վրա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, նշել է Զատուլինը. «Սթոլտենբերգը գալիս է Հայաստան, որովհետեւ պետք է հունձքը քաղել՝ Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ այն տանել արեւմտյան ճամբար։ Ինձ թվում է, որ այս հարցում Ադրբեջանը մեր ոչ մի դաշնակիցն էլ չէ, նա Թուրքիայի դաշնակիցն է։ Թուրքիան համապատասխան շրջանակներում իր բոլոր գործողությունները Կովկասում փորձում է ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առաջխաղացում Արեւելքում»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել