Ջեմալ փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը դատապարտվել է 1.3 տարվա ազատազրկման
Ստամբուլի դատարանը հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալին դատապարտել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է անհայտ պատճառով:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության `Ջեմալը մեղադրվել է 2016թ. գրած հոդվածներից մեկում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ: Դատարանը վճիռը հրապարակելուց առաջ Ջեմալին տվել է վերջին խոսքի իրավունք: Նա մասնավորապես ասել է.
«47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ կողմից գրված հոդվածների և գրքերի համար այս կերպ չեմ մեղադրվել: Երբեք չեմ պաշտպանել ահաբեկչությունը: Միշտ պաշտպանել եմ խաղաղությունը: Լրագրությունը հանցանք չէ: Այն հասարակությունում, որտեղ լրագրությունը հանցանք է համարվում, չկան ազատություններ, իրավունք և ժողովրդավարություն»:
Աղբյուրը նշում է, որ նույն դատարանում Հասան Ջեմալի դեմ ևս մի դատական գործ է բացված, որտեղ լրագրողին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Այդտեղ նույնպես Ջեմալը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանը քարոզչություն քարոզչություն անելու մեջ»:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռն է: Անձամբ լրագրողը բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության փաստի մասին: 1981-1992թթ և 1992-1998թթ եղել է թուրքական «Cumhuriyet» և «Sabah»թերթերի խմբագիրը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են