Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի մարտի 12-ին Երևանում քոլեջի ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալի և վիճաբանությանը մասնակից մեկ այլ կասկածյալի նկատմամբ։
Նշված անձինք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան։ Դռնփակ դատական նիստերը 2 դատավորների կողմից անցկացվելուց հետո դատարանը բավարարել է սպանություն կատարող 21-ամյա Դավիթ Պետրոսյանի խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և նրան դատարանից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կռվի մասնակից Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ դատարանը կայացրել է տնային կալանքի որոշում։
«Մարտի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած ստահակին։ Ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում ոչ միայն ճիվաղը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 ստահակների էին հայտնաբերել Սիսիանում։ Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց»,- հայտնում է SHAMSHYAN.com-ը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել