Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման տրամադրման ծևագիրը:
Գործող կարգավորմամբ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։
Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝փաստացի ծախսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։
Ընդ որում, սահմանվում է, որ շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է՝
դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ:
Սա նշանակում է, որ անկախ նույն ընտանիքում զոհված զինծառայողների թվից՝ շահառու ծնողները հնարավորություն են ունենում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում ստանալ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։
Այժմ նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ աջակցությունը տրամադրվի յուրաքանչյուր զոհված զինծառայողի հաշվով: Այսինքն եթե ընտանիքում կա երկու զոհված, ապա պետական ծրագրից կարող են օգտվել երկու անգամ (4 անգամ դոնորական ձվաբջջի ձեռքբերման եւ 2 անգամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար):
Այս պահի դրությամբ արդեն իսկ երկու ընտանիք բանավոր դիմել է երկրորդ անգամ այս ծառայություններից օգտվելու հարցով, սակայն մերժվել են:
Այժմ հնարավորություն է ստեղծվում, որ նրաց դիմումները բավարարվել:
Նախագիծն ընդունվելու դեպքում 13,4 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա: (2 շահառու x 600,000 դրամ x 2 փորձ = 2,400,000 դրամ՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման համար, 2 x 5,500,000 դրամ = 11,000,000 դրամ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ