Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Զենքը գոյություն ունի, որպեսզի օգտագործվի: Մենք ունենք մեր սկզբունքները՝ համաձայն որոնց մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածըեթե մենք խոսում ենք ռուսական պետության գոյության, մեր ինքնիշխանության ու անկախության վնասի մասին։ Ամեն ինչ նշված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,- ասել է նա՝ պատասխանելով միջուկային զենք օգտագործելու իր պատրաստակամության մասին հարցին։
Պուտինը չի բացառել նաև, որ եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ իրականացնի, Ռուսաստանը կարող է նույնը անել։
«Եթե նման թեստեր անցկացնեն, ես դա չեմ բացառում: Մեզ դա պետք չէ, դեռ պետք է մտածել դրա մասին, բայց ես չեմ բացառում, որ մենք կարող ենք նույնը անել», - ասել է ՌԴ նախագահը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ