«Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով բողոքի երթ (Տեսանյութ)
Ազատության հրապարակից երթ է մեկնարկել դեպի Գլխավոր դատախազություն՝ Արթուր Սարգսյանին (Հաց բերող) ազատ արձակելու պահանջով։
Ակցիային մասնակցում են նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մաս կազմող ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը, Երիտասարդական միության նախագահ Աղվան Պողոսյանը և երիտթևի մի շարք այլ կուսակցականներ, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ կուսակցության վարչության անդամներ Սուսաննա Մուրադյանը և Հովսեփ Ղազարյանը։
«7օր»–ի հետ զրույցում Գեղամ Նազարյանը հիշեցրել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության 5 պատգամավորները պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես անձնական երաշխավորներ Արթուր Սարգսյանի կալանքը խափանման միջոց չկիրառելու համար:
–Խստորեն դատապարտում ենք դատարանի որոշումը՝ այն համարելով անընդունելի և անմարդկային: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել խնդիրը,–հավելել է Գ. Նազարյանը:
***
Գլխավոր դատախազությունից հետո երթի մասնակիցները շարժվել են Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ այս պահին գտնվում է Արթուր Սարգսյանը։ Այնտեղ է նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։
Երթի մասնակիցները հիվանդանոցի ներկայացուցիչներին հաց են փոխանցել, որպեսզի նրանք գիտակցեն և գնահատեն հացի արժեքը։
7or.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են