Կա չգրված կոնսենսուս, որ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է, սա հարուստ երկիր չէ, պետք է սուբսիդավորել սակագինը․ Մարության
Կա չգրված կոնսենսուս մեր բնակչության և քաղաքային իշխանությունների միջև, որ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է, այսօր իրենք բերել են նախագիծ, որով մեկ տոմսի արժեքը 300 դրամ է. Եթե ուզում ես մեկանգամյա տոմս գնել, ապա ամենաէժանը 300 դրամն է։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման նախագծին։
Մարությանը հիշեցրեց, որ քաղաքային իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում երբեք չեն նշել թանկացումների մասին՝ շեշտելով, որ իշխանությունը լռել է՝ իմանալով սպասվող փոփոխությունների մասին։
Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, ապա նախկին քաղաքապետը շեշտեց, որ իրենց խմբակցությունը կտրականապես դեմ է նախագծին։
«Մենք խոսում ենք մի պետության, մի քաղաքի մասին, որտեղ 30 տոկոսանոց աղքատություն կա և մարդիկ, բառացիորեն, աշխատավարձից աշխատավարձ են ապրում։ Եթե մարդիկ ցանկանան էլ այդ գումարները տալ, պարզապես չունեն»,- նշեց Մարությանը։
Դիտարկմանը, թե տարեկան փաթեթ վերցնելու դեպքում շատ ավելի մատչելի է լինում և ընդամենը 46 դրամով է թանկանում, Մարությանը հակադարձեց, որ նման պնդումը ևս սուտ է։
«Ի՞նչ հաշվարկով, օրը քանի՞ անգամ են երթևեկելու», - նշեց նա՝ հավելելով, որ այդ պարագայում իրենց խմբակցության առաջարկն է ներդնել միասնական տոմսային համակարգ, որը պատրաստ էր դեռ իր քաղաքապետության օրոք, սակայն կյանքի չկոչվեց իրեն պաշտոնից հեռացնելուց հետո։
Ինչպես մանրամասնեց նախկին քաղաքապետը, միասնական տոմսային համակարգը ենթադրում է վերալիցքավորվող քարտի առկայություն, որով յուրաքանչյուր երթևեկությունը կարժենա 100 դրամ։
«Եթե իրենք ասում են փաթեթներ ենք առաջարկում, թող մնան այդ փաթեթները, թող մարդն ունենա մի քանի տարբերակ։ Ունենում են քարտեր, որից ամեն անգամ 100 դրամով կարող են օգտվել տրանսպորտից։ Կա կոնսենսուս քաղաքային իշխանության ու քաղաքացիների միջև այս գնի հետ կապված։ Մեկը կցանկանա ամսականը թող գնի, մյուսը՝ տարեկանը 88,000 դրամով, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ բնակչության մեծամասնությունն այդ հնարավորությունն էլ չունի։ Սա հարուստ երկիր չէ և մեր բնակչությունն իսկապես վատ վիճակում է գտնվում», - ընդգծեց նա։
Անդրադառնալով այն պնդմանը, թե նոր տրանսպորտի ծախսն ավելի բարձր է, ինչով էլ պայմանավորված է թանկացումը, Մարությանը նկատեց․ «Իհարկե ավելի թանկ է։ Ինչու մեր օրոք թանկ չէ՞ր։ Իհարկե թանկ էր, սուբսիդավորում էինք»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ