Հայաստանը վերածում են արեւմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, զվարճանքի. Զախարովա
Հայաստանն արժանի է, որպեսզի խաղաղ ապրի եւ չդառնա մանրադրամ արեւմտյան անմաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ ԵՄ մերձեցումը։
Մասնավորապես, նա հայտնել է, որ Կիեւին շատ բան է խոստացվել, բայց հետո «գցել են»։
«Հանկարծ նորից նույն բանը չստացվի։ Ես հուսով եմ, որ չպետք է, ես շատ կցանկանայի, որ այդպես չլինի Հայաստանի հետ։ Հայաստանն անցել է իր դժվար պատմական ուղին, որը ներառել է թե՛ ցեղասպանություն, թե՛ սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար հանուն սեփական մշակույթի, բարդագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ։ Այդ երկիրն արժանի է, որպեսզի ապրի խաղաղ եւ չդառնա մանրադրամ արեւմտյան անմաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին»,- ասել է նա։
Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին. «Մենք ի սրտե խաղաղություն ենք ուզում, կայունություն եւ բարգավաճում այդ պետությանը ե՛ւ այդ երկրի ու ժողովրդի հանդեպ սիրո տեսանկյունից, ե՛ւ պրագմատիկայի տեսակետից, որովհետեւ այդ բարեկեցությունից է կախված նաեւ տարածաշրջանի բարեկեցությունն ընդհանրապես։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը, «խաղեր տալով եւ «կոտրելով» Ուկրաինային, դեն գցելով օգտագործված անձեռուոտ խաղալիքի նման, սկսել նոր զոհ փնտրել։ Հանկարծ այնպես չստացվի, որ նոր զոհը Հայաստանը դառնա, որին կխաբեն ու կմոլորեցնեն»,- ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ հայ որոշ գործիչներ համադարման են համարում ԵՄ-ի կողմից ավելացած ուշադրությունը։ «Խորքը նայեք։ Դա հո այսպես կոչված «սպիտակ մարդու» բնորոշ գիծն է, որը հայելին ցույց տալով՝ իրականում տարել է ամենաթանկը, ինչ ուներ բնիկ ժողովուրդը։ Ցավոք, Հայաստանում մի ամբողջ շարք քաղաքական գործիչներ չեն մտածում այն մասին, որ Հայաստանը վերածում են արեւմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, զվարճանքի։ Պարզապես «մանրում են»»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանը համարում է դեպի տարածաշրջան «ելքի կետ»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...