Փաշինյանը հանձնարարել է առկախել նոր Սահմանադրության շուրջ քննարկումները
«Փաստ» օրաթերթը գրում է. « «Փաստն» արդեն տեղեկացրել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովի նախաձեռնողները հայտարարել են գործողությունների շարք սկսելու մասին, որի նպատակը, ըստ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:
Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել` մատնելով իշխանությունների վախերը։ Հասկանալով, որ Սահմանադրությունը փոխելու իր ծրագրերը լրջագույն դիմադրության օջախներ են ձևավորում Հայաստանում, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Սա պայմանավորված է նաև իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի, հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար խայտառակ արդյունքներով:
Փաշինյանն իր թիմին հանձնարարել է նախ և առաջ թուլացնել դիմադրության օջախները՝ «Հայաքվե» և այլն, նրանց մասին տարատեսակ որակումներ դաշտ նետելով։ Հասկանալի է, որ կազմակերպված և փաստարկված դիմադրությունը փաշինյանական իշխանության դեմ իրենց հոգեհարազատ մանիպուլ յացիաների համար փոքր դաշտ է թողնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...