Կոնդի ծրագիրը ցանկացած դեպքում իրականացնելու են. ի՞նչ է սպառնացել Ավինյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման շարունակում է կրքեր բորբոքել: Բանն այն է, որ այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ, ուստի, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել օտարման ժամանակ փոխհատուցման հստակ չափի մասին:
Ըստ այդմ, քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, իրականացվում են թաղամասի սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ: Այս պահին, մեր տեղեկություններով, քաղաքապետարանում կա մոտ 300 դիմում, սակայն կոնդեցիներից ոմանք կա՛մ դեռ չեն շտապում դիմել, կա՛մ կտրուկ դեմ են արտահայտվում Կոնդի «քանդմանը»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ զայրացած նշել է, թե՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար», նկատի ունենալով, որ սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նրա համար, որ կոնդեցիները նորմալ փոխհատուցում ստանան: Ավինյանը, մեր տեղեկություններով, նաև շեշտել է, որ եթե կոնդեցիները շարունակեն խոչընդոտել, ապա իրենք պարզապես կդադարեցնեն սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքները, սակայն, միևնույնն է, նոր քաղաքաշինական ծրագիրն իրականացվելու է ամբողջ ծավալով: Միայն թե այս դեպքում համապատասխան դիմում չներկայացրած, տեղական տուրքը չվճարած ու համապատասխան ճշգրտումներ չկատարած քաղաքացիները անհամեմատ փոքր ծավալի փոխհատուցում կստանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...