Բանկային կեղծ հավելվածներ․ ինչպե՞ս կարող են խարդախները կառավարել ձեր հեռախոսը և գումար գողանալ ձեր կոնտակտներից
Խարդախները շարունակ մարդկանցից գումար կորզելու տարբեր մեթոդներ են մտածում։ Այսօր արդեն նրանք կարող են օգտագործել բանկային կեղծ հավելվածներ՝ սմարթֆոնը հեռավար կառավարելու և մարդկանց գումարները գողանալու համար, զգուշացրել է RusStore ընկերության տեղեկատվական անվտանգության հարցերով տնօրեն Դմիտրի Մորևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ Մորևի՝ երբ քաղաքացին ներբեռնում է բանկային կեղծ հավելված, դրանից հետո արդեն չարագործները կարող են օգտագործել այն զոհի հեռախոսում առկա կոնտակտներից միջոցներ կորզելու կամ այլ օգտատերերի վրա DDoS հարձակումներ իրականացնելու համար։
Փորձագետը նշել է, որ շատ հաճախ խաբեբաները սոցիալական ցանցերում գրում են պաշտոնական բանկային համայնքների անունից։ Նրա խոսքով՝ ամենից հաճախ հարձակվողները բանկի անունից հաղորդագրություններ են ուղարկում օգտատերերին՝ կոչ անելով սեղմել ուղարկված հղման վրա և շտապ ներբեռնել կամ թարմացնել բանկային հավելվածը։
Մասնագետի խոսքով՝ այս դեպքում, պետք է անպայման ստուգել, թե արդյոք սոցցանցում տվյալ համայնքի էջում կա վերաֆիկացիոն ստուգանիշը՝ կապույտ նշանը: Եթե այն չկա կամ հաղորդագրությունն ստացվել է անծանոթ համարից, ապա դրանք խաբեբաներ են: Կեղծ օգտհաշիվը պետք է անմիջապես արգելափակել և դրա մասին տեղեկացնել բանկի ներկայացուցիչներին։
«Նման հավելվածների օգտագործման հետևանքները կարող են շատ տարբեր լինել՝ միջոցների կորստից մինչև հեռախոսի խափանում: Հիմնական կանոնը, թե ինչպես կարելի է խուսափել խաբեբաների զոհ դառնալուց, հավելվածները վստահելի աղբյուրներից ներբեռնելն է»,- ասել է Դմիտրի Մորևը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...