Տեսչական մարմնի կողմից 2023-ին հարուցվել է 3,501 վարչական վարույթ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականին հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը դիմումի հիման վրա, 2889-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։
2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է 69%, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%։
Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների.
✔ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ 1474 վարչական վարույթ,
✔ Դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ,
✔ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ 1387 վարչական վարույթ,
✔ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ 500 վարչական վարույթ։
Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով, մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել է 2024 թվականին։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 1327 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 570,746,993 ՀՀ դրամի տուգանք։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են